Նովալեքս փաստաբանական գրասենյակը մասնագիտանում է վարչական տուգանքների ու այլ վարչական ակտերի վիճարկման գործերով։
Ծառայությունների շրջանակը ներառում է տնտեսական գործունեության ընթացքում տեսչական, ՏԻՄ և հարկային մարմինների կողմից կայացվող ակտերի, ինչպես նաև Ոստիկանության և պարեկային ծառայության տուգանքների և այլ ակտերի վիճարկումը։
Նորաստեղծ ընկերության նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակված ընթացակարգերի և նորարարության կիրառման շնորհիվ հնարավոր դարձնել իրավունքների արդյունավետ պաշտպանությունը վարչական ակտերի բողոքարկման գործերով: